Իրաքյան Քրդստանի առաջնորդը հանդես է եկել այս ավտոնոմ մարզի Ազգային Ժողովում, առաջարկելով անցկացնել Իրաքից բաժանվելու հարցով հանրաքվե: Նրա խոսքերով պատգամավորները պետք է որոշեն հանրաքվեի անցկացման ամսաթիվը:
Ինչպես գրում է Իտառ-Տասսը՝ առաջնորդը ասել է, որ Իրաքում տիրող իրավիճակի համար մեղավոր է ներկայիս վարչապետ՝ Նուրի ալ-Մալիքին:
Հիշեցնենք նաև, որ հունիսին ԱՄՆ պետքարտուղար Ջ. Քերին զրուցել է Քրդստանի առաջնորդի հետ, որտեղ նա ընդգծել է, որ «քրդերը փնտրում են ճգնաժամից դուրս գալու ճանապարհներ, ինչպես նաև հանդիպում են նոր իրականության հետ, որը պահանջում է ընտրել Իրաքի նոր կառավարություն»: