Հոլիուդյան աստղ Լինդսի Լոհանը դատի է տվել հայտնի GTA V վիդեոխաղի ստեղծողներին, հավաստիացնելով, որ խաղի մեջ առանց թույլտվության օգտագործվել է իր կերպարը: Ինչպես տեղեկանում ենք Իտառ-Տասսից՝ Լոհանը պնդում է, որ խաղի Լեյսի Ջոնաս անունով հերոսուհին ստեղծված է ամբողջությամբ իր կերպարանքով:
Բացի այս, խաղի մեջ առկա է նաև հոլիվուդյան հայտնի «Շատո Մարմոն» հյուրանոցը, որտեղ Լոհանը ժամանակին ապրել է: GTA V խաղի մտահղացմամբ խաղացողները պետք է օգնեն Լեյսիին ազատվել պապարացիներից:
Խաղի ստեղծողները սակայն ոչ մի կերպ չեն մեկնաբանել Լոհանի այս հայտարարությունը: