«Իրատես de facto» թերթը գրում է.

««Ժառանգությունում» կրկին սրվել են ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանի և Ռուբեն Հակոբյանի հարաբերությունները: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն անգամ որոշ կուսակցականների մոտ գանգատվել է, թե պետք է Րաֆֆի Հովհաննիսյանը Զարուհու «սանձերը քաշի», այլապես նա իրեն ավելորդ շատ բաներ է թույլ տալիս, ինչը խաթարում է քաղաքական ուժերի հետ համագործակցությունը:

Սակայն Ռուբեն Հակոբյանը, թերևս, սխալվում է, մտածելով, թե կուսակցության ղեկավարն ի վիճակի է լռեցնելու ԱՄՆ-ում դիրքային «Փորձառություն» ձեռք բերած Զարուհի Փոստանջյանին: Վերջինս մտադիր է ստանձնելու խմբակցության ղեկավարի պաշտոնը, իսկ դրան նա կհասնի Ռուբեն Հակոբյանի «ինքնակամ» հրաժարականից հետո, ինչպես եղավ նախկինում:

Ի դեպ, չնայած Ռուբեն Հակոբյանի դժգոհություններին, «Ժառանգությունում» շատերը հենց նրա գործունեության առնչությամբ մեծ վերապահումներ ունեն, նրան համարելով «ոչ զտարյուն» «ժառանգական», որն ամեն ինչ անում է միայն իր շահերի համար»:

Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: