Ուկրաինայում շարունակվող ռմբակոծությունների արդյուքում երեկ Կրամատորսկում մահացել է ևս մեկ խաղաղ բնակիչ, վիրավորվել են՝ 20-ը: Զորքերը հրետանիով գնդակոծել են Լուգանսկի քաղաքամերձ հատվածները:
Ինչպես տեղեկանում ենք Իտառ-Տասսից՝ Ուկրաինայի նախկին նախագահ Ն. Ազարովը հայտարարվել է միջազգային հետախուզման: Ուկրաինայաի իրավապահ մարմինները Լուգանսկյան շրջանում գնադկոծել են Մետալիստ գյուղը, սակայն մի քանի ռումբ հասել են մինչև մարդկանց տները, որտեղ և սկսվել է հրդեհ:
Հերքվել են այն տեղեկությունները, որ իբրև թե սահմանապահները կրակ են բացել դեպի Ռուսաստան ուղևորվող փախստականների վրա:
Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները և Գերմանիայի կանցլերը կրկին հեռախոսային զրույց են ուեցել Ուկրաինական ճգնաժամի հարցով, որտեղ Վ. Պուտինը կրկին նշել է վիճակի կայունացման համար կատարվող շտապ քայլերի կարևորությունը: