Ամերիակացի պրոֆեսոր Հեսսի Թաֆտը, որի մանուկ ժամանակվա նկարը օգտագործվել է նացիստների կողմից, որպես իդեալական արիական երեխայի կերպար, պարզվել է, որ նա իրականում ազգությամբ հրեա է: 

Գերմանական Bild թերթին տրված հարցազրույցում 80-ամյա կինը ասել է. «Այժմ ես կարող եմ ծիծաղել դրա վրա, բայց եթե նացիստները այն ժամանակ իմանային, թե ով եմ ես իրականում, ես արդեն կենդանի չէի լինի»:

Վերջերս Թաֆտը Հոլոքոստի թանգարանին նվիրել է ամսագիր՝ իր այդ շատ հայտնի լուսանկարով: Ինչպես նա պատմում է, լուսանկարի հեղինակը ուղարկել է նկարը մրցույթին մասնակցելու առանց իր ծնողներին տեղեկացնելու, որպեսզի ծաղրի նացիստական ռասային տեսությունը: 

Լուսանկարչին իսկապես հաջողվեց խաբել նացիստներին, ընդ որում՝ մրցույթին մասնակցող մյուս նկարների միջից այս նկարը ընտրել է հենց ինքը՝ «մեծն» Գեբելսը: