«Եվրատեսիլ 2014» միջազգային մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրսթը՝ նույն ինքը ավստրիացի կատարող Թոմաս Նոյվիրտը կգա Ռուսաստան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ամեն պարագայում, համերգը փորձում են կամզակեպել նրա պրոդյուսերները, իսկ օրերս Դմիտրի Մելնիկովը հայտարարել է, որ նոյեմբերին Վյուրսթը Մոսկվայում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը։

«Մենք երկար բանակցություններ ենք վարել, բայց Կոնչտան շատ խիստ գրաֆիկ ունի, եւ այժմ նա զբաղվում է իր նոր ձայնասկավառակի աշխատանքներով։ Միգուցե, նա նոյեմբերին իր նոր ձայնասկավառակի պրոմո-շրջագայությունների շրջանակներում այցելի նաեւ Մոսկվա»,-հայտնել է Մելնիկովը։ Նա պատմել է, որ Ռուսաստանում «Եվրատեսիլ» մրցույթի ներկայացուցիչների համար նախատեսված afterparty-ն հետաձգվել է անհայտ պատճառներով։