Հուլիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարարությունում Հայաստանի և Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ռումինական պատվիրակությունը` Ռումինիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուն:

Քննարկվեց հայ-ռումինական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հատուկ անդրադարձ կատարվեց առևտրատնտեսական և ոլորտային փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին` փոխշահավետ նոր ծրագրերի իրականացման միջոցով:

Կողմերը քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հնարավոր ուղիները:

Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի վերաբերյալ: