Չնայած ռուսաստանի հավաքականի ոչ գերազանց խաղի՝ ըստ բրիտանական «Daily Mail» սոցիալական կայքի, ֆուտբոլի 2014 թ աշխարհի առաջնության մասնակից պետությունների հավաքականների մարզիչներից ամենաբարձր վարձատրվողը Ռուսաստանի հավաքականի մարզիչ, իտալացի Ֆաբիո Կապելոն է, որի տարեկան աշխատավարձը կազմում է 6.693.750 ֆունտ՝ 11.3 մլն $:
Ֆաբիո Կապելոն Ռուսաստանի հավաքականը մարզում է 2012 թ հուլիսի 12-ից: Արդյո՞ք այդքան գումար Ռուսաստանը վճարում է նրան խմբում ոչ մի հաղթանակ չտանելու և 1/8 չմտնելու համար, թե 2018 թ աշխարհի առաջնությանը գերազանց խաղ ցույց տալու համար, որը կայանալու է հենց Ռուսաստանում, իսկ ռուս երկրպագուն նման ստուգատեսում սեփական երկրում սեփական թիմի նման խաղը չի ների: Համառուսական հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից 2014 թ հունիսի 17-ին հրապարակած հարցման արդյունքներով կհետևեն ամբողջ առաջնությանը դրական է պատասխանել հարցվածների 19 տոկոսը, որը 3 տոկոսով քիչ է 2008 թ արդյունքներից, հետևելու են ՌԴ հավաքականի խաղերին դրական պատասխան են տվել հարցվածների 22 տոկոսը, որը 4 տոկոսով զիչում է 2008 թ արդյունքներին, իսկ չեն հետևելու ՌԴ հավաքականի խաղերին, արդյունքը կազմել է 54 տոկոս, որը 20 տոկոսով ավելի է 2008 թվականի արդյունքից, ընդհանուր հարցվածների թիվը կազմել է ազգաբնակչության 41 տոկոսը: Սեփական հավաքականի նկատմամբ անվստահության այսպիսի մթնոլորտում ՌԴ-ին հարկավոր է ամեն գնով վերականգնել վստահությունը սեփական թիմի նկատմամբ, որը ոչ միայն ՌԴ ֆուտբոլի բնագավառի հզորության ապացույցն է, այլ՝ աՌԴ կայունության, անպարտելիության, զարգացվածության և ուժի ապացույցն է ամբողջ աշխարհի առաջ: Եվ կարծում եմ հենց սա է այդպիսի բարձր վարձատրման արդյունքը՝ այդպիսի հռչակավոր մարզիչին, որի աշխատավարձը նաև 2 անգամ ավելի է վարձատրման արդյունքներով 2-րդ տեղում գտնվող Անգլիայի հավաքականի մարզիչ Ռոյ Հոդջսոնից, որի տարեկան աշխատավարձը կազմում է 3.5 միլիոն ֆունտ: Վերջինս այդ հավաքականը մարզում է 2012 թ մայիսի 1-ից:
Մնացած մարզիչների աշխատավարձների չափը երևում է «Daily Mail» սոցիալական կայքի հրապարակած աղյուսակում թե ինչքան են վարձատրվում Հոլանդիայի, Կոստա Ռիկայի, Արգենտինայի, Բելգիայի, բրազիլիայի, Կոլումբիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի հավաքականների մարզիչները, որոնց ղեկավարած թիմերից յուրաքանչյուրը այս պահին հնարավորություն ունի շահելու 2014 թ ֆուտբոլի աշխարհի գավաթը…
Հեղինակ` Արման Այվազյան