Թուրքական «Taraf» թերթը հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ վարչապետ Ռ. Թ. Էրդողանը, իբրև թե հրահանգել է բացել Հայաստանի հետ սահմանը այս տարվա սեպտեմբերին: Հոդվածի մեջ նաև նշվում է, որ Էրդողանը արդեն իսկ քայլեր է կատարել հարաբերությունների կարգավորման համար՝ ցավակցելով հայերին ապրիլի 24-ի նախօրյակին:
Համաձայն թերթի հայտնած տեղեկատվության այժմ վարչապետն անում է երկրորդ քայլը, հրահանգելով, որպեսզի ՀՀ-ի հետ սահմանը բացելու համար իրակացվեն բոլոր քայլերը մինչև 2014թ.-ի սեպտեմբերը:
Հայտնվում է նաև, որ նախապատրաստական աշխատանքներ սկսել են իրականացվել դեռևս 2 տարի առաջ: Ինչպես գրում է թերթը. «Բացման պաշտոնական ժամկետը դեռևս չի նշվում, սակայն խոսվում է, որ ամեն ինչ կսկսի աշխատել արդեն սեպտեմբերից»: