Բրազիլացի հարձակվող Նեյմարը այլևս չի կարողանա հանդես գալ Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության մնացած խաղերում ողնոսկրի կոտրվածքի պատճառով, որը նա ստացավ Բրազիլիա-Կոլումբիա խաղի ժամանակ: 

Կոտրվածքի պատճառ է հանդիսացել 22 ամյա ֆուտբոլիստի խաղի ավարտից ընդհամենը 5 րոպե առաջ մեջքին ստացված հարվածը: Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ հավաքականի ավագ Տյագու Սիլվան նույնպես չի կարողանա մասնակցել Գերմանիայի դեմ խաղին, քանի որ նա ստացել է 2-րդ դեղին քարտը: 

Նշենք նաև, որ խաղի դատավորը սահմանափակվեց միայն բանավոր նախազգուշացմամբ, իսկ Նեյմարը լքեց խաղադաշտը պատգարակների վրա: