Ներկայացնում ենք Ձեզ ուկրաինական ճգնաժամի կարևորագույն նորությունները օրվա կտրվածքով: 

Ուկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոն բացառել է Կիևի կողմից Դոնեցկում և Լուգանսկում հակաահաբեկչական գործողությունների դադարեցման հնարավորությունը: Նա մասնավորապես ընդգծել է. «Այլևս ոչ մի միակողմանի հրադադար չի լինի»:

Երեկ գիշերը Նիկոլայեվկայի բնակիչները հայտարարում էին, որ ուկրաինական զինվորները նրանց վրա կրակ են բացում քաղաքից դուրս գալու փորձի դեպքում:

Շարունակվում են գնադկոծվել բնակելի թաղամասերը, այրվում են մարդկանց տները, ինչպես նաև հաղորդվում է, որ հուլիսի 2-ից 5-ը ընկած ժամանակահատվցածում զոհվել են 125 ուկրաինացի զինծառայող: 

Այս ֆոնի վրա, միջազգային մարմինները շարունակում են քննարկել Ուրկարնայում տիրող իրավիճակի կարգավորման եղանակները: Մասնավորապես Մերկելը պնդում է «նոր բանակցությունները անհապաղ վերականգման» վրա: 

Ինչպես հաղորդում է Իտառ-Տասսը՝ գրեթե դատարկվել է Սլավյանսկ քաղաքը: Այս գիշեր քաղաքը նորից ռմբակոծում էին և բնակիչներն ու տեղի աշխարհազորը լքում էին քաղաքը, տեղափոխվելով՝ Կրամատորսկ:

Դոնեցկում ոստիկաններին թույլատրվեց աշխատել առանց համազգեստի կապված հուլիսի 3-ին կատարված սպանության հետ: