Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես հերքեց «Taraf» թերթի տարածած այն տեղեկությունը, թե հայ-թուրքական սահմանը բացվելու է:

ԱԳՆ-ն նշել է, որ տեղեկատվությունը սխալ է և ավելի ուշ նախարարությանն այդ հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կտարածի:

այտարարությունում նշվում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը փակվել է 1993թ. Լեռնային Ղարաբաղում հայտնի իրադարձություններից հետո:

Արտգործնախարարությունը հայտարարել է, որ սահմանի բացումը կարող է օրակարգում հայտնվել միայն իրադարձությունների այնպիսի զարգացման դեպքում, որը կհանգեցներ Հարավային Կովկասի համապարփակ եւ շարունակական կարգավորմանը: Այս համատեքստում կարեւոր է, որպեսզի Հայաստանը իր բոլոր հարեւանների հետ ունեցած խնդիրների լուծման համար կամք դրսեւորի եւ համապատասխան քայլեր ձեռնարկի: