Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչ Միթ Սթենլին հավաքել է Բարբի տիկնիկների աշխարհի ամենամեծ հավաքածուն: Գրում է The Sun պարբերականը:
Սթենլին 41 տարեկան է: Նա սկսել է տիկնիկներ հավաքել 1997 թվականից: Սթենլիի հավաքածուն տեղավորվում է նրա տան 4 սենյակներում, որտեղ տիկներիկները հատակից մինչև առաստաղ շարված են դարակների վրա:
«Տիկնիկները` ոչ միայն երեխաների համար խաղալիքներ են, այլ նաև մեծահասակ հավաքաղների համար»,- ասել է Սթենլին:
Նա ունի ավելի քան 2000 Բարբի տիկնիկներ, որոնք չեն կրկնվում, ինչպես նաև նրանց 1000-ավար ընկերները: Սթենլին իր տիկնիկների համար գնել է տնակներ, հագուստներ, մեքենաներ և այլ իրեր: Բարբի գնելու համար նա տարեկան ծախսում է 30.000 դոլար: Նա հայտնեց, որ չի դադարեցնելու հավաքել տիկնիկներ և ամեն ամիս գնում է 10 տիկնիկներ:
Նշենք, որ Բարբի տիկնիկները ի հայտ են եկել 1959 թվականին, իսկ արտադրել է ամերիկյան Mattel ընկերությունը: