ԽՍՀՄ արտաքին գործերի նախկին նախարար, իսկ հետագայում Վրաստանի նախագահ Էդուարդ Շեվարդնաձեն մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է քաղաքական գործչի ընտանիքի անդամներից: 

Այս տեղեկատվությունը հաստատում է նաև «Ռեյտեր» գործակալությունը, հղվելով նախկին նախագահի անձնական օգնականի վրա: 

Այս հայտնի քաղաքական դեմքը ծնվել է 1928թ.-ի հունվարի 25-ին Մամատի գյուղում գյուղական ուսուցչի բազմազավակ ընտանիքում: ԽՍՀՄ փլուզումից հետո վրացի քաղաքական գործիչները նրան առաջարկեցին ղեկավարել Վրաստանի անկախ հանրապետությունը: