Վերջին ժամանակներս բրիտանական թերթերը աչքաթող չեն անում տեղեկությունները այն մասին, որ Բրիտանիայում իշխանության վերնախավերում դեռևս 80-ական թթ. գոյություն ուներ մանկապիղծների գաղտնի կազմակերպություն: 

Վերջին օրերս պարզվել է, որ 1995թ.-ին մահացած պարլամենտի անդամ, պահպանողական Ջեֆրի Դիկենսը կազմել է մանրամասն դոսյե, որի մեջ հավաքել է տեղեկություններ, որոնք վկայում են այս խմբավորմանը որոշ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցության մասին: 

Նա փոխանցել է այս դոսյեն ներքին գործերի նախարարությանը, որտեղ այն անհետ կորել է: Ինչպես գրում է «Independent»-ը՝ այժմ պարզվում է, որ այս դոսյեն հասել է նաև դատախազություն, սակայն կրկին անարդյունք: 

Անցյալ շաբաթ երկրի վարչապետ Դ. Կամերոնը հրահանգել է իրականացնել հետախուզություն, և ինչպես գրում է թերթը երկրի ներքին գործերի նախարարը պետք է հանդես գա հայտարարությամբ: 

Այս ընթացքում սկանդալը նոր թափ է հավաքում: