«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ մեր երկու բարձրաստիճան պաշտոնյաներ «դեմարշ» են արել՝ ռուսական միջավայրում հայերեն խոսելով: Եվ, որքան հասկացանք, սա առնվազն հերոսություն է դիտվել նրանց նեղ շրջապատի կողմից:
Գալուստ Սահակյանը Մոսկվա կատարած իր առաջին պաշտոնական այցի ժամանակ հայերեն է խոսել, և նրա խոսքը թարգմանվել է ռուսերեն, իսկ ոստիկանապետ Վովա Գասպարյանն էլ Ծաղկաձորում՝ Ռուսաստանի և Հայաստանի ոստիկանությունների «համատեղ կոլեգիայի նիստի» ժամանակ է հայերեն խոսել, վկայակոչելով իրենց՝ օրենքի ներկայացուցիչ լինելու հանգամանքը և հայտարարելով, որ պետք է օրենքով նախատեսված կարգով խոսի՝ ՀՀ պետական լեզվով: Մեր պաշտոնյաների հայերեն խոսքը ռուս չինովնիկների զարմանքն է շարժել»:
Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: