Երեկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեկնել է Ուկրաինա: 10 օրից վերադառնալով, նա պատրաստվում է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնել: Մեզ հետ զրույցում նա չժխտեց, որ պատրաստ է նաեւ դաշինքով մասնակցել, սակայն առ այս պահը այդ թեմայով բանակցություններ այլ ուժերի հետ չեն ընթացել, եւ որեւէ առաջարկ չի քննարկվել,-գրում է hraparak.am-ը:

 Ամբողջ խնդիրն այն է, որ «Ժառանգությունը» դեռ չի կողմնորոշվել իր մասնակցության կապակցությամբ եւ դեռեւս հետընտրական գործընթացների մեջ է: Եթե մինչեւ մարտի 21-ը՝ ցուցակները ներկայացնելու վերջին օրը, միավորում տեղի չունենա, պրն Բագրատյանը պատրաստվում է Երեւանի ընտրություններին գնալ բացառապես իր՝ «Ազատություն» կուսակցության ցուցակով, որը, բնականաբար, կգլխավորի ինքը: