Նյու-Յորքը դարձավ ԱՄՆ-ի 23-րդ նահանգը, որը օրինականացրեց մարիխուանայի օգտագործումը բշժկական նպատակներով: Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ կանցնի դեռևս մեկ ու կես տարի մինչև կանաբիսը հասանելի կլինի Նյու-Յորք նահանգում, քանի որ վերահսկող մարմինները պետք է մշակեն հոտուկ ներքին օրենսդրություն և կարգ դրանից օգտվելու համար:

Հաղորդվում է նաև, որ նահանգում մարիխուանա կարող են արտադրել ու տարածել միայն 5 մասնավոր ընկերություն, ընդ որում՝ երկրի իշխանությունների հսկողության ներքո: Սահմանված է նաև 10 հիվանդության տեսակ, որոնցով տառապողները կարող են օրինականորեն օգտվել մարիխուանայից: Դրանցից են՝ քաղցկեղը, ՁԻԱՀ-ը, ցրված սկլերոզը, Պարկինսոնի հիվանդությունը, էպիլեպսիան, ջլախտ և այլ լրջագույն հիվանդություններ: 

Հիվանդները նաև պետք է գրանցվեն, իսկ բժիշկը, որը հիվանդին նշանակել է մարիխուանա առանց լուրջ հիմքերի, կատարում է ծանր հանցագործություն: