Ֆրանսիայի ու ԱՄՆ ղեկավարները կոչ են արել Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինին ճնշում գործադրել պրոռուսական անջատողականների վրա, որոնք գործում են Ուկրաինայի հարավ-արևելքում, որպեսզի նրանք, որքան հնարավոր է արագ գնան Կիևի հետ բանակցությունների:

Օլանդի ու Օբամայի 45 րոպե տևած հեռախոսային խոսակցությունից հետո ֆրանսիական կողմը հանդես է եկել կոմյունիկեում, որի մեջ ասվում է. «Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ղեկավարները կոչ են արել, որքան հնարավոր է շուտ հանդիպում կազմակերպել անջատողականների հետ, որպեսզի ձեռք բերվի երկկողմանի համաձայնություն»:

Բացի այդ, նրանք կրկին առաջարկել են ուժեղացնել վերահսկողությունը Ուկրաինա-Ռուսաստան սահմանի վրա, ինչպես նաև կարևորել են գերիներին բաց թողնելու գործընթացը: Միևնույն ժամանակ ուկրաիանական իշխանությունները մտադրություն են հայտնել բլոկադայի ենթարկել Լուգանսկի և Դոնեցկի շրջանների կենտրոնական մասերը: