Մոսկվայում Կիևյան կայարանի հասարակական զուգարանի հատակը «զարդարել» են ռուս աստղերի և մշակույթային գործիչների նկարներով, որոնք աջակցել են Ուկրաիանային և քննադատել Պուտինի ագրեսիվ քաղաքականությունը: Այս մասին հաղորդում է «Эхо Москвы» կայքը:

Հայտնի աստղերից, որոնք հայտնվել են զուգարանի հատակին, հանդիսանում են՝ Սերգեյ Լազարևը, Ալեքսեյ Կորտնևը, Յուրի Շևչուկը, Անդրեյ Մակարևիչը, Բորիս Ակունինը, Վիկտոր Շենդերովիչը, Օլեգ Բասիլաշվիլին և այլոք: 

Յուրաքանչյուր նկար ուղեկցվում է աստղի անուն ազգանունով ու մակագրված է. «Հինգերորդ շարասյուն՝ օտարները մեր մեջ»:

Այս առիթով զուգարանի հատակին հայտնված Վիկտոր Շենդերովիչն ասել է. «Ավելի լավ է երթուղային կայանի զուգարանի հատակին Բասիլաշվիլիի ընկերակցությամբ, քան Գիորգիևյան սրահում՝ Պուտինի հետ»: