Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների Դոնբասի հետագա ճակատագրի հետ կապված: Նա ցանկանում է բանակցել Դոնբասի տարածքային կառավարման առաջնորդների հետ:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ նախագահի պաշտոնական կայքում ասվում է. «Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն հայտարարել է, որ ինքը պատրաստ է Դոնբասի հետագա ճակատագրի մասին բանակցությունների, այն մարդկանց հետ, որոնք իսկապես ներկայացնում են բնակչությանը և պատրաստ է քաղաքական երկխոսության»:
Պորոշենկոն նաև նշել է, որ մոտակա ժամանակներում կշարունակվեն «ուկրաիանական բանակի արդյունավետ գործողությունները»: Նախագահի կայքում տեղադրված մեկ այլ հաղորդության միջոցով տեղեկանում ենք, որ նա պատրաստվում է մեծացնել սեփական զենքի արտադրության ծավալները, որպեսզի բավարարվեն զինծառայողների պահանջմունքները:
Հիշեցնեմ նաև, որ նախագահը այցելել է «ազատագրված» Սլավյանսկ քաղաքը, խոսել բնակչության հետ և հավաստիացրել նրանց, որ կյանքը վերադառնում է բնական ընթացքին: