Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորական բարեմաղթանքներով բացիկներ ու  ծաղիկներ են ստացել մարտի 8-ին առաջինը Երևան ժամանած կանայք։ 






Այսօր Երևանի Զվարթնոց օդանավակայանում քաղաքապետի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են ստանալու բոլոր 15 ժամանումների կին ուղևորները, ինչպես նաև ժամանմանը սպասող, հյուրերին դիմավորող կանայք։