28-ամյա Ումար Աշ-Շիշանիի անունը արդեն որոշ ժամանակ է ինչ պտտվում է Սիրայի ռազմական տեղեկագրերում: Առավել հայտնի «թխամազ գեներալ» Շիշանին վերջերս դարձավ «Իրաքի և Լեվանտի իսլամական հանրապետության» ռազմական խմբավորման Հյուսիսային հատվածի հրամանատար: Այս խմբավորումն ռադիկալ և ահաբեկչական բնույթ է կրում և պատերազմում է Իրաքում ու Սիրիայում:
Սակայն բացահայտվել է, որ իրականում հայրենիքի համար կռիվ տվող այս գեներալի հայրենիքը Վրաստանն է: Վրաստանի Պանկիսյան կիրճում նրան ճանաչում են այլ անվամբ՝ Թարխան Բասիլաշվիլի: Ահա այսպես է նրա իրական անունը: Մինչև Սիրիայում հայտնվելը նա ծառայում էր վրացական բանակում, իսկ առավել վաղ շրջանում Կովկասի լեռներում հովիվ էր:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ Բասիլաշվիլիի հայրը ասում է, որ իր որդին հեռու էր ռադիկալ իսլամից: Հայրը պատմում է, որ որդին որոշ ժամանակ անցկացրել է նաև բանտում: Այնտեղից նա վերադարձել է կատարելապես փոփոխված և արդեն իսկ մուսուլման...«Հայրիկ, երևում է ես այս երկրում ոչ ոքի պետք չեմ»,-ասել է գեներալը: Այս խոսքերից հետո Թարխանին ոչ ոք այդ կողմերում չի տեսել:
Հայրը նաև նշում է, որ իր մյուս երկու որդիները նույնպես մուսուլման են դարձել, սակայն ոչ ինքը, ոչ իր հայրը, ոչ պապն ու ապուպապը երբեք մուսուլման չեն եղել: