Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալիյ Յարեման հայտարարել է, որ ուկրաինական իրավապահները դեռևս տեղյակ չեն, թե ինչպես է օդաչու Նադեժդա Սավչենկոն հայտնվել Վորոնեժի բանտում: 

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ հետաքննության արդյունքներով, ընթացիկ տարվա հունիսին Լուգանսկում զինվորական գործողությունների ժամանակ, Սավչենկոն մուտք է գործել «Այդար» գումարտակ: Տեղեկանալով ռուս լրագրողների խմբի և այլ քաղաքացիականների կորդինատների մասին, հաղորդել է նրանց գտնվելու վայրը զինյալներին: 

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է ՌԴ-ից անմիջապես պատմել գործի մանրամասների մասին, իրականացնել օբյեկտիվ հետախուզություն և պատժել մեղավորներին, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքացու մոտ թողնել հյուպատոսին: