Մեր զրուցակիցն է «Եվրատեսիլ 2010»-ի հայաստանյան մասնակից, բազմաթիվ մրցույթների դափնեկիր, երգչուհի Եվա Ռիվասը:
Եվա, կպատմեք, Ձեր առաջին համերգի մասին, ինչպես առաջին անգամ դուրս եկաք բեմ: Այժմ բեմ դուրս գալուց առաջ կա՞ հուզմունք:
- Ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ հուզմունք կա, դա անխուսափելի է: Քանի որ ամեն անգամ դու սպասում ես հանդիսատեսի գնահատականին : Միայն այն բանից հետո, երբ երգը դադարում է և հանդիսատեսը ծափահարում է, ամեն ինչ անցնում է և հասկանում ես, ելույթդ արդարացրեց իրեն:
Իմ առաջին ելույթը եղել է շատ շուտ, այդ ժամանակ առաջին դասարանում էի, չէի հասկանում, որ պետք է անհանգստանամ, այդ իսկ պատճառով համարձակ դուրս էի գալիս բեմ:
Ո՞վ է ստեղծում Ձեր բեմական կերպարները: Դուք, թե ունեք Ձեր ոճաբանը:
-Հիմնականում ես եմ ընտրում իմ ոճը, բայց առանց ոճաբանի նույնպես անհնար է: Երբ խոշոր ծրագրեր են լինում, բնականաբար դիմում եմ ոճաբանի օգնությանը, երբ փոքրիկ համերգներ են` ինքս կարողանում եմ զբաղվել իմ ոճով:
Դուք Ձեզ համարում եք ռոմանտիկ երգչուհի և առհասարակ ռոմանտիկ անձնավորություն:
- Ես շատ ռոմատիկ եմ, սակայն այն միշտ չէ որ այն դրսևորվում է: Եթե իմ կողակիցը ռոմատիկ է , ապա ես նույնպես , եթե ոչ` ես քնացնում եմ իմ ռոմանտիզմը:
Ո՞րն էր Ձեր կյանքում այն օրը, երբ արթնացաք և ասացիք` ես աստղ եմ:
-Երբ ինձնից վերցրեցին իմ առաջին ստորագրությունը: Թեև ինձ համար աստղ հասկացողություն չկա:
Ունե՞ս արդյոք երգ-թալիսման, որը ամենուր քո ուղեկիցն է:
-Իհարկե ունեմ, դա Սայաթ-Նովայի «Թամամ-աշխարհ» երգն է: Արդեն երկար տարիներ է, ինչ երգում եմ այդ երգը:Այն դարձել է իմ կյանքի ուղեկիցը:
Ինչպիսի՞ն է Եվայի կերպարը:
-Եվան առհասարակ տարբեր է. կարող եմ լինել կանացի, նուրբ, թույլ, ագրեսիվ վուլգար: Կինը պետք է տարբեր լինի:
Ձեզ հաճախ են ճանչում փողոցում, ստորագրություն խնդրում. դա Ձեզ համար բոնուս է, թե՞ ծանր իրողություն:
-Իհարկե բոնուս: Հատկապես Երևանում ինձ բոլորն են ճանաչում, միշտ հաճույքով եմ լուսանկարվում, ստորագրություն տալիս, դա է իմ կյանքի մասնիկը, այն հաճույքով եմ ընդունում:
Դուք երջանիկ կին եք:
- Իհարկե երջանիկ եմ, չկա մարդ, որ ամեն օր ուրախ լինի, բոլորս էլ ունենք մեր խնդիրները, բայց ընդհանուր առմամբ ես միանշանակ երջանիկ եմ:
Հարցազրույցը slaq.am-ի