«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում կքննարկի «Ա և Գ» ՍՊԸ-ին մոտ մեկ միլիոն դոլարի հարկային արտոնություն տալու հարցը։ «Ա և Գ»-ի միակ հմայքը նրանում է, որ այն արտադրում է հայտնի բրենդներին նմանակող ցածրորակ օղիներ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ընկերությունը կապակցված է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի հետ»։
Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: