ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահ է, որ Ադրբեջանը չի դադարեցնելու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Մասնավորապես նախարարը ասել է. «Մենք ունենք մի հարևան, որի հետ դեռևս խաղաղության պայմանագիր կնքված չէ: Մենք ունենք մի հարևան, որ չեմ կարծում, թե խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո բախումներ չեն լինելու, ինչպես նախկինում է եղել»:
Սեյրան Օհանյանը նաև ընդգծում է, որ տարածաշրջանում ամենափոքր քաղաքական փոփոխությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմական հռետորաբանությունը ակտիվանում է, և նա միշտ էլ փորձում է խաթարել բանակցային գործընթացը:
«Մեր կողմից խիստ պատասխան են ստանալու, միայն այն տարբերությամբ, որ իհարկե մենք հակառակորդի խաղաղ բնակչությունը, բնակավայրերը չենք գնդակոծելու, այլ ընդհակառակը՝ մենք խիստ կերպով պատժելու ենք, խոցելու ենք այն դիպուկահարներին, այն զինծառայողներին, ովքեր մեր խաղաղ բնակչության, մեր բնակավայրերի վրա կրակոցներ են արձակում»:
Մանրամասները՝ տեսանյութում.