Ռեստորանների, բարերի, կարաոկեների բիզնեսն իրականացվում է բնակիչների հանգստի հաշվին, արդյո՞ք քաղաքապետարանն անհանգստանում է

 

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում նշվում է՝ 

«Կարծում եմ, որ քաղաքապետարանը պետք է ՀՀ կառավարության «ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌևՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ, ԶՎԱՐՃԱՆՔԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐՒ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ, ԲԱՂՆԻՔՆԵՐԻՆ, ԽԱՂԱՏՆԵՐԻՆ ԺԱՄԸ 24.00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 19.07.2007թ.N 962-Ն որոշման մեջ առաջարկի հստակ սահմանել բնակիչների անդորրը չխախտելու մասին պայմանները, որից հետո հայտը բավարարվի: Գործողի կարգի մեջ անհասկանալի ձևով բացակայում են այդ չափորոշիչները, և այդ բիզնեսներից ներկայացված ցանկացած հայտ բավարարվում է: Ստացվում է, որ այսօր ռեստորանների, բարերի, կարաոկեների բիզնեսն իրականացվում է բնակիչների հանգստի հաշվին, որն անթույլատրելի է ՀՀ օրենքներով և վերոնշյալ բիզնեսները փաստորեն խախտում են մեր քաղաքացիների հանգստի սահմանադրական իրավունքը»: