«Այսօր հրաման եմ ստարագրել, ըստ որի Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի թափուր մնացած 51 տեղերը վերաբաշխել ենք ըստ բուհերի:
Այս լրացուցիչ տեղերը նախատեսված են բանակից զորացրված, բակալավրիական կրթությունն ավարտած այն երիտասարդների համար, որոնք ցանկություն կունենան շարունակել իրենց կրթությունն անվճար` մագիստրոսական մակարդակում:
Այդ դիմորդների համար կազմակերպվելու է առանձին մրցույթ բուհերում:
Ընդհանուր առմամբ բանակից զորացրված բակալավրերի համար նախատեսված տեղերի քանակը դարձավ 151:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք երկուշաբթիից սկսած դիմել համապատասխան բուհեր:
Հաջողություն եմ մաղթում ձեզ, Հայրենիքի առջև պարտքը կատարած երեկվա զինվորներ - վաղվա ուսանողներ»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: