Տարածքային կառավարման նախարարությունը և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (հետայսու` ՇՀԶԳ)04 հուլիս 2014 թվականին ստորագրեցին նոր քառամյա ծրագիր` «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում» 5.7 միլիոն դոլար արժողությամբ: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի հաշվետվողականության, արդյունավետության և աշխատունակության բարձրացմանը:
ՇՀԶԳ-ն միանում է Եվրոպայի խորհրդի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Հայաստանի սոցիալական ներդրումներ հիմնադրամի ջանքերին` աջակցելու ՀՀ կառավարությանը և համայնքներին տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներում:
Ազգային մակարդակում ՇՀԶԳ-ն կաջակցի տեղական ինքնակառավարման ոլորտում բոլոր հիմնական շահագրգիռ կողմերի սերտ համագործակցությանը` միասնական ուժերով մշակելու ավելի արդյունավետ տեղական ինքնակառավարման համակարգին անհրաժեշտ քաղաքականությունը` արդյունքում խրախուսելով ապակենտրոնացման խորացումը:
Համայնքային մակարդակում ծրագիրը մասնավորապես կկենտրոնանա Սյունիքի և Վայոց Ձորի երկու հարավային մարզերի վրա, որտեղ ՇՀԶԳ-ն երկար տարիներ աջակցել է տնտեսական զարգացմանը` կապված անասնապահության և մրգերի վերամշակման արժեքային շղթաների հետ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					