Լոնդոնյան «Արսենալ» ֆուտբոլային ակումբը իսպանական «Բարսելոնա»-ից գնել է Չիլիի հարձակվող Ալեքսիս Սանչեսին: Տրանսֆերտի պաշտոնական չափերը դեռևս չեն հաղորդվում, սակայն բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, գումարը կազմում է 35 մլն. ֆունտ ստերլինգ (գրեթե 60 մլն ԱՄՆ դոլար):

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ա. Վենգերը ընդգծել է ԱԱ-2014թ.-ին Չիլիի հավաքականի հաջողության մեջ Սանչեսի դերակատարության կարևորությունը: Նա մասնավորապես ասել է. «ԱԱ ժամանակ շատերը տեսան, թե Սանչեսը ինչպիսի ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և մենք երջանիկ են, որ նա կմիանա մեզ»: