«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը տվյալներ է հրապարակել մարդկանց առևանգման, ծեծի և տանջանքների ենթարկելու մասին, որոնց Ուկրաիանայի արևմուտքում ենթարկվում են բողոքի ակցիաների մասնակիցներն ու կրագրողները:
«Առևանգումներ և տանջանքներ Ուկրաինայի արևելքում» անունը կրող հաշվետվության մեջ, հավաքվել են մարդկանց առևանգման հարյուրավոր դեպքերի ապացույցներ: Մասնավորապես ասվում է. «Առևանգվածների մեծ մասը զինված անջատողականների խղճին են: Նրանց զոհերը հաճախ ենթարկվում են դաժան ծեծերի ու տանջանքների»:
Նրանց խոսքերով կան նաև ապացույցներ, որ մարդկանց առևանգում են նաև իրավապահ մարմինները, սակայն այսպիսի դեպքերն ավելի քիչ են: Կազմակերպությունում նաև հավաստիացնում են, որ առևանգումների մեծամասնությունը քաղաքականապես մոտիվացված են: