Մենք` հայերս, մեր նախնիներից ժառանգած և մեր ազգային բնութագիրն արտահայտող յուրօրինակ պարային մշակույթ ունենք, որը չպահպանելով կամ ձևախեղելով կորցնում ենք կապը արմատների հետ:
YerevanNew.am-ը կոչ է անում սկսել մշակույթի ճանաչումը ազգային պարերից:
Թռթռուգ: Համշենական ռազմական պար: Այս պարում ոտքերի շարժումներն ունեն հարձակողական և պաշտպանողական ռազմական պարի տարրեր։ Պարողները միաժամանակ ամբողջ մարմնով, թևերով, ուսերով երերում, թրթռում են: Պարագետներից շատերը ձեռքերի շարժումները` թրթռոցները մեկնաբանում են որպես թռչունների թևերի թափահարումներ: