Հանրահայտ երգչուհի Շակիրան իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար աշխարհահռչակ Մարականա մարզադաշտում, վերնագրելով այն՝ «եզրափակչից մի քանի ժամ առաջ»:
Հիշեցնենք նաև, որ այսօր ժամը 23:00-ին տեղի կունենա ԱԱ-2014թ.-ի եզրափակիչ Արգենտինա-Գերմանիա խաղը: Իսկ Շակիրան ելույթ կունենա Մարականա մարզադաշտում նախքան խաղի սկիզբը: Նա երկրպագուներին կնվիրի La la la (Brazil 2014) երգը: Եզրափակիչ խաղին կերգեն նաև Կարլոս Սանտանան, Ժան Վայկլեֆը ու Ալեշինդրե Պիրեսը՝ Dar um Jeito երգով: