«Նոր Զարթոնք» քաղաքացիական շարժումը, որը Թուրքիայում ստեղծվել է հայերի կողմից, իր աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահական ընտրություններում թեկնածու առջադրված Սելլահաթին Դեմիրթաշին։ Նա առաջադրվել է «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից: 

Demokrathaber թուրքական կայքը փոխանցում է, որ տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ցեղասպանությունը ժխտողներին, գողերին ու ստախոսներին ձայն չկա։ Նախագահի մեր թեկնածուն Սելահաթին Դեմիրթաշն է»:

Նշենք նաև, որ այս թուրք քաղաքական գործիչը բազմիցս դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և պնդել, որ այս փաստը պետք է ճանաչվի: Դեմիրթաշը ծնվել է 1973-ի ապրիլի 10-ին, Խարբերդի Բալուի շրջանում։