Ուկրաինական բանակը անջատողականների ձեռքից ազատագրել է Լուգանսկի օդանավակայանը, հաղորդում է նախագահ Պ. Պորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Նախագահ Պորոշենկոյին տեղեկացրեցին, որ ուկրաինական զինվորականները հասել են մինչև Լուգանսկի օդանավակայան»:
Ավելի վաղ ռուսամետ անջատողականները հայտարարել էին ուկրաինական զինվորականների տանկերով և ավիացիայով Լուգանսկի վրա հարձակվելու մասին: Պրոուկրաինական աղբյուրները հաղորդում են, որ կռիվներ են ընթանում նաև բնակեցված թաղամասերում:
Միևնույն ժամանակ Գերմանիան ու Ռուսաստանը կոչ են անում Կիևի և անջատողականների միջև ուղիղ բանակցությունների սկսմանը: