Ինչպես հայտնի է Թուրքիայում օգոստոսին կայանալու է նախագահական ընտրություններ: Այս իրադարձությունների շեմին թուրքական bianet.org կայքը հայտնում է մի շատ հետաքրքիր նորություն, բացահայտելով Չանքայա նախագահական պալատի իրական պատմությունը: 

Համաձայն պատմական տվյալների այս պալատը պատկանել է 1915թ.-ի Ցեղասպանության ժամանակ սպանված Քասաբյանների ընտանիքին: Հաղորդվում է, որ Քասաբյանները պալատը «վաճառել» են Բուլզուրլուզադեներին, այնուամենայնիվ Քասաբյկանների երրորդ սերնդի ներկայացուցիչը պատմել է իրականությունը, որը Թուրքական կառավարությունը տարիներ շարունակ թաքցնում է սեփական ժողովրդից: 

Թուրքական «լեգենդին» համաձայն Մուսթաֆա Քեմալը շենքը ձեռք է բերում Բուլզուրլուզադենի ընտանիքից, սակայն իրականությունն այն է, որ պալատը պատկանում էր Հովհաննես Քասաբյանին: Ցեղասպանության տեղաշարժերի ժամանակ Քասաբյանները ստիպված լքում են Չանքայան, սակայն այն ոչ ոքի չեն վաճառում: 

Այժմ պալատը պատկանում է խորհրդարանին, բայց ղեկավարում է նախագահականը: Չանքայա պալատի իրական տերերն են Քասաբյանների ժառառգորդներ՝ Է. Չուվաջին ու Վ. Քասապօղլուն: