Քենիայի նախագահական ընտրությունների արդյունքները ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների հաղթող է ճանաչվել փոխվարչապետ Ուխուրու Քենիատան` հավաքելով ընտրողների ձայների 50.03 տոկոսը: Այս մասին հայտնում է Vesti.ru կայքը: Այսպիսով, 51-ամյա Քենիատան, ում Միջազգային քրեական դատարանը մեղադրում է մարդկությանն ուղղված հանցագործությունների մեջ ստացել է 6.17 միլիոն ձայն:

ԿԸՀ-ի պաշոնական տվյալները կհրապարակվեն այսօր ժամը 11:00-ին:

Քենիայի նախագահական ընտրությունները անցկացվել են մարտի 4-ին: 32 հազար ընտրատեղամասերում գրանցված է եղել 14.3 միլիոն մարդ: