Հուլիսի 15-ին, ժամը 09.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանցիկ թունելի թիվ 40/1 տան սենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարաները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 15-ին, ժամը 09.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բարբյուսի փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: