Ինչպես գրում է BBC-ին. ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին անջատողականներին զենքի մատակարարման մեջ՝ պայքարելով Ուկրաինայի հարավ-արևելքում:

Պետդեպարատամենտում կարծում են, որ Ռուսատանը շարունակում է իր զորքերը ամրապնդել Ուկրաինայի սահմանի մոտ, այդ թվում՝ ներառելով իր մեջ ավելի ժամանակակից միջոցներ: Ռուսաստանը նաև ֆինանսավորում և հնարավորություն է տալիս անցնել Ուկրաինայի սահմանը:

«Մենք մտահոգված ենք, որ այդ զենքերի մեծամասնությունը կուղարկվի անջատողականներին, ինչպես արդեն արել էին տանկերի և հրթիռների հետ»,- ասում է ԱՄՆ պետդեպարտամենտը:

Այս հայտարարությունը արվել է ԵՄ գագաթնաժողովի բացման նախօրեին, որտեղ ԱՄՆ-ն մտադիր է դիմել Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցների կիրառման համար: