Լուգանսկի քաղաքապետ Սերգեյ Կրավչենկոն հայտարարել է երեքօրյա սուգ կապված կառավարական զորքերի և անջատողականների միջև երեք օր անընդմեջ պայքարի հետ: Կիևը և այսպես կոչված «Լուգանսկի ժողովրդական հանրապետություն»-ը միմյանց են մեղադրում մարդկանց մահվան մեջ: Միայն երկուշաբթի, Ուկրաինայի արևելյան քաղաքում մահացել է ութ մարդ, այդ թվում՝ փոքրիկ երեխա: Լուգանսկում վերջին օրերին ռմբակոծությունը ավերել է առնվազն 20 շենք, հիմնականում բնակելի տներ:

Ուկրաինայի թղթակցի խոսքերով՝ քաղաքում փակ են բոլոր խանութները, իսկ փողոցներում շատ ավելի քիչ մարդիկ և ավտոմեքենաներ կան, քան սովորական օրերին: