Երևանում կազմակերպվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների և «մեկ պատուհան» համակարգի դերը էլեկտրոնային կառավարման հայեցակարգի ամբողջական իրականացման գործում» թեմայով երկօրյա ազգային աշխատաժողով: Այս աշխատաժողովը կազմակերպվել է «Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» և «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում» (ԲՍՍՀԿ) ծրագրի շրջանակներում:
Աշխատաժողովը վարում է Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ակադեմիայի տնօրենը: Աշխատաժողովի նպատակն է սահմանի կառավարման ոլորտի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին առավել մանրամասն ծանոթացնել «մեկ պատուհան» սկզբունքին և նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներին: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան մասնավորապես նշել է.
«ԵՄ-ն մշտապես պատրաստ է օժանդակել Հայաստանի կառավարությանը նախաձեռնված բարեփոխումների իրականացման հարցում եւ կիսել իր հարուստ փորձն էլեկտրոնային կառավարման եւ ազգային մակարդակում դրա բաղադրիչ տարրերի ներդրման ոլորտում՝ համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիական լուծումների եւ ընթացակարգային մոտեցումների կիրառմամբ»:
ԵՄ ֆինանսավորումը կազմում է 3,582,500 եվրո: