Ըստ աֆղանական իշխանությունների, մարդաշատ շուկաներից մեկում մահապարտների պայթյունի արդյունքում առնվազն 89 մարդ է զոհվել և շատերը ստացել են վնասվածքներ:
Իշխանությունները պնդում են, որ հարձակվողը մտել է շուկա և արագ գործի դրել պայթուցիկ սարքը, իսկ այդ պահին շուկայում կար շատ մարդ, ովքեր գնումներ էին կատարում: Դեռևս, շուկայի վրա հարձակում գործելու համար իսլամական խմբերից ոչ ոք պատասխանատվություն չի վերցրել:
BBC-ի հարցազրույցում Աֆղանստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղարը նշել է, որ զինվորները փլատակների տակից հանել են 40 մահացածների մարմիներ:
Վկաների խոսքերով. ոստիկանությունը, անվտանգության աշխատակիցները, հետապնդել են կասկածյալին, երբ նա մտել է շուկա և գործի դրել պայթուցիկ սարքը: Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զոհերի մեջ մեծամասամբ եղել են կանայք և երեխաներ: