Դիվանագիտական աղբյուրը Ֆրանս լրատվական գործակալությանը հայտնել է իր կարծիքը այն մասին, որ շատ հնարավոր է Բրյուսելը համաձայնի նոր սահմանափակումներ կիրառել ՌԴ-ի դեմ: Նա նաև նշել է, որ այդ քայլը չի ընդունվել Վաշինգտոնի ճնշման արդյունքում:

Միևնույն ժամանակ Օբամայի վարչակազմը շարունակում է փորձեր կատարել վերահսկելու այդ գործընթացը: Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հեռախոսային զրույցի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պարաշենկոյին, որ ԱՄՆ-ն համագործակցում է եվրոպական առաջնորդների հետ Ռուսաստանի դեմ նոր միջոցառումներ կազմակերպելու համար: