ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մարդիկ տարբերվում են կենդանիներից բանականությամբ՝ իրավիճակն ու իրականությունը գնահատելու ունակությամբ: Անթույլատրելի է, երբ էպոսագետը կրթվածության և քաղաքական «էթիկայի» կանոններից զուրկ լինելու պատճառով` անպատասխանատու և ինքն իրեն վարկաբեկող հայտարարություն է անում՝ դրանով փորձում արժանանալ մամուլի ուշադրությունը: Խղճալ է պետք այն մարդուն, ով փորձում է կայանալ և փոքր դիվիդենտներ հավաքել հասարակության կողմից ընկալված և հարգանք վայելող անձի շվաքի ներքո:

Հ.Գ. Միշտ էլ ծիծաղելի, բայց միևնույն ժամանակ անթույլատրելի է, երբ մարդը փորձում է զբաղվել մի բանով, որի մասին չունի ո՛չ բավարար գիտելիքներ, ո՛չ համապատասխան փորձ»: