Մոսկվայում՝ հուլիսի 16-ին, Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայությունը ձերբակալել է սփյուռքի ամենահարուստ հայ ներկայացուցիչներից մեկին՝ Լևոն Հայրապետյանին: Միջոցառումները տեղի են ունեցել հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը»՝ Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին, Ռուսական Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ նա եկել էր Մոնակոյից: Հարցաքննվել է քննչական կոմիտեում և պաշտոնապես հայտարարվել է ձերբակալության մասին: Օլիգարխի նկատմամբ միջոցառումներն անցկացվում են Սերգեյ Ֆինագինի կողմից ղեկավարվող հանցավոր խմբավորման գործունեության ընդհանուր հետաքննության շրջանակներում:
Լևոն Հայրապետյանը հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչների տասնյակում զբաղեցնում է 10-րդ տեղը: