Հետաքնչական վարչության աշխատակիցները ձերբակալել են 2 կասկածյալների՝ երեկ մետրոյում տեղի ունեցած ոգբերգության մեջ մեղավոր լինելու կասկածանքով: Նրանց կասկածում են տրանսպորտային պահանջները խախտելու մեջ: 

Քննիչները ձերբակալել են ճանապարհային ծառայության մասնագետին և նրա օգնականին: Նրանք արդեն հարցաքննված են: Մոտակա ժամանակներս նրանց կներկայացվեն մեղադրանքներ: 

Մայիսի վերջում երկաթգծի այս հատվածում կատարվել են աշխատանքներ և կասակծյալներն ունեցել են կապ այս ամենի հետ: Մասնավորապես հաղորդագրության մեջ ասվում է, որ աշխատանքները իրականացվել են ոչ պատշաճ եղանակով: Օգտագործվել են սովորական 3 մմ-անոց մետաղալարով, որը և պոկվել է և խլել 23 մարդու կյանք:

Քննիչները հաղորդում են, որ կստուգվեն նաև աշխատանքներին մասնակից բոլոր անձանց համապատասխան լիցենզիաները: Ռուսական «НТВ» կայքում հայտնվել է նաև տեսանյութ ողբերգության առաջին րոպեներով: