«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. 

«Դիվերսանտների կողմից սպանված, Շահումյանի Նոր էրքեջ գյուղի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին երեկ հուղարկավորել են փակ դագաղով: «Փակ բերել են, փակ տարել են»,- «Հժ»-ին փոխանցեց Նոր Էրքեջի գյուղապետ Ա. Հովհաննիսյանը:

Արա Հովհաննիսյանը մեր թղթակցին հայտնել է նաև, որ 17-ամյա պատանին սպանվել է 8 օր առաջ, այսինքն հուլիսի 8-ին: Նոր էրքեջի գյուղապետը կրկին պնդել է, որ Սմբատ Ցականյանին սպանել են դիվերսանտները. «Մնացածը քննությունը կպարզի»,-ասել է Հովհաննիսյանը նշելով, որ Սմբատի ծնողները շատ վատ վիճակում են: Երեկ ԼՂՀ ոստիկանությունը հաստատեց մեր այն տեղեկությունը, որ 17-ամյա երիտասարդը սպանվել է հրազենային վնասվածքից. Սմբատ Ցականյանը ընտանիքի կրտսեր որդին էր շուտով պետք է գնար բանակ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: