Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ Հայաստանի կողմից կատարման վերաբերյալ 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցները: Ներկայացվել են փաստաթղթերը նախապատրաստելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ 2012 թ. ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի իրականացրած աշխատանքները, որոնք համակարգել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Մտքերի փոխանակության ընթացքում խորհրդի անդամներն իրենց նկատառումներն ու դիտարկումներն են հայտնել զեկույցների առնչությամբ: Ամփոփելով կարծիքները՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է աշխատանքային խմբի շրջանակում լրամշակել փաստաթղթերը հնչած բոլոր առաջարկություններով և ներկայացնել խորհրդի վերջնական հաստատմանը: 
Մեկ այլ հարցով քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և կանանց ու տղամարդկանց հավասարության քաղաքականության իրականացման ազգային մեխանիզմի մշակման հարցը: Այդ համատեքստում արծարծվել են ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի գործունեության ակտիվացմանը, մոտեցումների վերանայմանը, կազմի ընդլայնմանը վերաբերող, ինչպես նաև մի շարք այլ հարցեր: Վարչապետն առաջարկել է աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել և մինչև սեպտեմբեր ներկայացնել խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների առաջարկություններ: «Մենք շահագրգռված ենք մեծացնելու կանանց մասնակցությունն ու ներգրավվածությունը և´ հասարակական-քաղաքական, և´ տնտեսական դաշտում: Այդ ուղղությամբ քայլեր արդեն իրականացրել ենք, և գործընթացը պետք է շարունակական լինի», - եզրափակել է կառավարության ղեկավարը:
Քննարկվել է ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը
 
					


 
										
										 
										
										 
										
										






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					