«Հրապարակ» թերթը գրում է.

Չնայած ԲՀԿ-ն մեկնել է վաստակած հանգստի և այդ պատճառաբանությամբ չի մասնակցում ՕԵԿ միտինգին, այնուհանդերձ, ամռան այս տապին ԲՀԿ «այլընտրանքային» երկրապահների «կոմիտեն» շարունակում է, ինչպես կասեր Վանոն, «մանրամասնորեն սիրել Հայաստանը», փորձելով աշնանային քաղաքական ակտիվացումներին ընդառաջ հավաքագրել ազատամարտիկներին` Մեղրուց մինչև Տավուշ, հոգալով նրանց բոլոր ծախսերը, ինչպես, ասենք, Ջերմուկցի Համոյի վիրահատության, նաև չմոռանալով խոստումներ տալ, որ «եկանք իշխանության, տեսեք, թե ինչեր ենք անելու»:

Ըստ թերթի աղբյուրների` ամենաակտիվ «երկրապահական» հավաքագրման աշխատանքները ԲՀԿ-ն իրականացնում է Վարդենիսում` հատ-հատ հանդիպելով բոլոր դժգոհների, նաև այլ կուսակցությունների «ակտիվիստների» հետ, խոստումներ տալով Վարդենիսում օրերս կատարված ադրբեջանական դիվերսիայի «ֆոնին»:

Ավելի մանրամասն կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: